Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆ Է»
22/12/2009 17:19
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆ Է»

ՀՀ նախագահի նստավայրից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների:

Շնորհավորելով հրավիրյալների գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը` Հանրապետության Նախագահն ասել է. «Անցնող տարին մեր տնտեսության համար բարդ եւ խնդիրներով լի ժամանակահատված էր: Ձեզնից յուրաքանչյուրը ստիպված է եղել ոչ միայն պայքարել անբարենպաստ տնտեսական միջավայրի բերած խնդիրների դեմ, այլեւ լուծումներ փնտրելիս անընդհատ հաշվի առնել մարդկային գործոնը` գիտակցելով աշխատակիցների եւ նրանց ընտանիքների հանդեպ սոցիալական պատասխանատվությունը: Գիտեմ, որ որոշումները, որոնք դուք կայացրել եք, միշտ չէ, որ բխել են գործարարության, բիզնեսի դասական կանոններից: Հաճախ է եղել, որ որոշումները կայացվել են ոչ թե հօգուտ բիզնեսի արագ զարգացման, այլ հօգուտ մարդկանց, ձեր աշխատակիցների` հնարավորինս առաջնորդվելով աշխատատեղեր չկրճատելու տրամաբանությամբ: Այս բոլորը ես շատ լավ պատկերացնում եմ: Արդյունքում, համատեղ ուժերով, կառավարության հետ համագործակցելով, մենք կարողացանք խուսափել ամենավատթարագույնից` սոցիալական ցնցումներից, սոցիալապես առավել անապահով խավի վրա բացասական մեծ ազդեցությունից:

Այսօր, երբ մտովի հետ ենք նայում 2009 թվականի տնտեսական զարգացումներին, կատարված քայլերին եւ ձեզնից շատերի վարքագծին, կարելի է արձանագրել, որ Հայաստանում կայանում է գործարարների այն խավը, որի նպատակադրումը ոչ թե այսրոպեական շահույթներ կորզելն է, այլ երկարաժամկետ ու ծանրակշիռ գործարար ձեռագիր կերտելը: Հենց գործարարների նման խավն է ցանկացած երկրի ու նրա հոգսերի կարեւորագույն հենարանը:

Ոմանց կարող էր թվալ, թե փոքր տնտեսության համար նման մարտահրավերները կարող էին գործարար եռանդի նվազեցման բերել: Բայց ոչ: Մեզանում, փառք Աստծո, եռանդի ու ակտիվության պակասի նշաններ չկան: Մենք պատրաստ ենք նոր լուծումների: Այո՛, տնտեսական ցուցանիշների անկում արձանագրել ենք, մեծ անկում, որի չափերը, չեմ կարծում, թե դեկտեմբեր ամսին կտրուկ կնվազեն, բայց նոր ուղիների որոնումների կամ նախագծերի մշակման նվազում չենք արձանագրել: Արդյունքում ֆինանսատնտեսական ճգնաժամի բերած աննախադեպ անկումը դանդաղ, բայց հաստատապես նահանջում է: Վերջին ամիսների մակրոտնտեսական զարգացումները եւ տնտեսության կայունացման միտումները մեզ հիմք են տալիս ավելի վստահ կանխատեսել 2010 թվականի երկրի տնտեսության զարգացման հեռանկարները:

Հայ գործարարը միշտ էլ առանձնացել է ճկունությամբ ու հնարամիտ լուծումներ գտնելու կարողություններով: Տնտեսական ճգնաժամը հայ գործարարի հնարամտության ստուգումն է:

Մեկ տարի առաջ մենք պնդում էինք, որ արտերկրի առանձին շուկաներ կորցնող տեղական արտադրողը պիտի ժամ առաջ փորձի իր ռեսուրսներն ուղղել նոր գաղափարների իրականացմանը: Ես տեղյակ եմ նման տասնյակ նախաձեռնությունների, որոնցով դուք արդեն իսկ հանդես եք եկել:

Նշում էինք, որ արտերկրի շուկաներում աշխատելու հարուստ փորձ ունեցող ներկրողը պիտի իրեն փորձի արտադրողի ու արտահանողի դերում: Այստեղ մենք մեկ տարվա ընթացքում արդեն կոնկրետ արդյունքներ ունենք:

Մեկ տարի առաջ խոսում էինք նաեւ այն մասին, որ ամրության փորձությունն անցած բանկային համակարգը պիտի կարողանա ակտիվության շարժիչ դառնալ փոքր ու միջին բիզնեսի համար: Այսօր մենք կարող ենք զարգացումներ արձանագրել նաեւ այս հարցում` միաժամանակ ասելով, որ նոր սպասելիքներ ունենք:

Ընդհանուր վտանգի պահին մենք շատ հաճախ ենք կարողացել միասնական ու փոխլրացնող լինել: Տնտեսական միասնականության, կառավարության հետ առավել փոխլրացմամբ աշխատելու կարեւորագույն սկզբունքը պետք է շարունակվի նաեւ 2010 թվականին:

Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համառ աշխատանքի տարի: Այն պետք է լինի իսկապես արագ վերականգնման տարի: Ես կարծում եմ, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ Նախագահի աշխատակազմը կձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի 2010 թվականը դառնա, իրոք, վերականգնման տարի:

Գալիք` 2010 թվականին ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր գործունեության մեջ: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը մեր հաջողությունն է, բոլորիս հաջողությունն է, մեր տնտեսության հաջողությունն է:

Կրկին շնորհավորելով ձեզ` մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, ձեր ընտանիքներին` ջերմություն, խաղաղություն, հանդարտություն:

Շնորհավոր բոլորիս Նոր տարին եւ ցանկանանք, որպեսզի, 2010 թվականը, իրոք, մեր երկրի համար լինի տնտեսության վերականգման, պաշտպանունակության ամրապնդման, սոցիալական եւ ներքաղաքական խնդիրների բարեհաջող լուծման տարի»:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01