
ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԴՐԻՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻՑ ԿՐԵԼ Է 500 ՄԼՐԴ ՌՈՒԲԼՈՒ ՎՆԱՍ
Ռուսաստանի բյուջեն փոխարժեքային տատանումների արդյունքում այս տարվա ընթացքում կրել է շուրջ 500 մլրդ ռուբլու վնաս: Այս մասին նշել է Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: Նա նաև նշել է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում նույնպես սպասվում են զգալի կորուստներ փոխարժեքի տատանումներից:
Ռուսաստանի վարչապետի կանխատեսմամբ` այս տարվա արդյունքներով Ռուսաստանի բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 7.5%-ը:
Նշենք, որ նոյեմբերի վերջի դրությամբ Ռուսաստանի բյուջեի պակասուրդը կազմել է 1.755 տրիլիոն ռուբլի: