
ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ. «ՎԵՐԻՆ ԼԱՐՍ»-Ի ԱՆՑԱԿԵՏԸ ԿԲԱՑՎԻ 2010-Ի ՄԱՐՏԻ ՍԿԶԲԻՆ
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն հայտնել է, որ Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվել են բացել երկու երկրների ցամաքային սահմանը: Խոսքը գնում է «Կազբեգի – Վերին Լարս» անցակետի մասին: Փոխնախարարը նշել է, որ ռուս-վրացական բանակցությունները ընթացել են Շվեյցարիայի միջնորդությամբ և երեկ` դեկտեմբերի 23-ին, կողմերը պայմանավորվել են, որ անցակետը կբացվի 2010թ.-ի մարտ ամսի սկզբին:
Հիշեցնենք, որ «Վերին Լարս»-ի անցակետը Ռուսաստանը Վրաստանի հետ կապող միակ ցամաքային անցակետն է: