
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ
Ռուսաստանին հաջողվել է ապահովել ֆինանսական կայունություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն` ամփոփելով անցնող տարվա արդյունքները:
ՌԴ նախագահն, անդրադառնալով երկրում սպառողական գների աճին, նշել է, որ այս ուղղությամբ գրանցվել են դրական միտումներ, մասնավորապես, 2008 թվականին երկրում գրանցված 13% գնաճն այս տարի կփոխարինվի գների մակարդակի առավել ցածր աճով` շուրջ 9%-ով:
ՌԴ նախագահի խոսքերով` այս տարվա արդյունքներով Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը կկազմի շուրջ 8.7%, իսկ 2010 թվականին Ռուսաստանի տնտեսությունն արդեն կգրանցի 2.5-5% աճ: