ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 3,3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները 2009 թվականի դեկտեմբերի 11-ին 18-ն ընկած ժամանակահատվածում կրճատվել են 0,74%-ով կամ 3,3 մլրդ դոլարով և կազմել 440,4 մլրդ դոլար: Ինչպես նշվում է Ռուսաստանի կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի բաժնի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` ոսկեարժութային պահուստների ընդհանուր ծավալի անկում Ռուսաստանում գրանցվում է արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ:
Նշենք, որ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները ներկայումս գտնվում են 2007 թվականի հոկտեմբերին սահմանված նույն մակարդակում: