Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՆԱԵՎ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
25/12/2009 17:00
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՆԱԵՎ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

«Օրանժ Արմենիա»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսուհետ Orange-ի բաժանորդները հնարավորություն ունեն վճարումներ կատարել և հաշիվը վերալիցքավորել իրական ժամանակում ArCa, Visa և MasterCard բանկային պլաստիկ քարտերով 18 բանկերի շուրջ  300 բանկոմատների միջոցով ամբողջ Հայաստանում:

Այս եղանակով բաժանորդը ստիպված չի լինի բանկոմատից ձեռք բերել լիցքավորման կոդը և այնուհետև մուտքագրել այն հեռախոսի միջոցով, այլ վճարումը կկատարի անմիջապես բանկոմատի միջոցով: Այս դեպքում վճարված գումարը հաշված վայրկյանների ընթացքում կարտացոլվի բաժանորդի հաշվեկշռին:

Այսպիսով Orange-ը շարժական կապի առաջին օպերատորն է, որի բաժանորդները ստանում են վճարումներ կատարելու այս եղանակից օգտվելու հնարավորությունը: Մինչ այժմ Orange-ի բաժանորդները կարող էին վճարումներ կատարել կանխիկ, լիցքավորման քարտերի, էլեկտրոնային վճարման տերմինալների (TelCell, Megapay, Tandem) եւ բանկային փոխանցումների միջոցով:

Հիշեցնենք, որ Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցելու լիցենզիան ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում: Ընկերությունը մեկնարկել է շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայությունները 2009թ. նոյեմբերի 5-ին:

Orange-ն աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ Խմբի հիմնական ապրանքանիշն է: Orange ապրանքանիշով Խումբն այսօր ինտերնետի, հեռուստատեսության և շարժական հեռախոսակապի ծառայություններ է մատուցում իր գործունեություն երկրների մեծ մասում և սպասարկում է 126 միլիոն բաժանորդի: 2008թ. վերջին Խմբի վաճառքը կազմել է շուրջ 53,5 միլիարդ եվրո (38.1 միլիարդ եվրո` 2009թ. առաջին ինը ամսվա ընթացքում): 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերությունն ուներ 190 միլիոն հաճախորդ 32 երկրում, որոնցից 128.8 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են, իսկ 13,4 միլիոնը` գերարագ ինտերնետի (ADSL)  բաժանորդներ ողջ աշխարհում: Orange-ը հեռահաղորդակցության ոլորտում աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկն է. Եվրոպայում երրորդը` բջջային հեռախոսակապի եւ առաջինը` գերարագ ինտերնետի բնագավառում, ինչպես նաեւ ձեռնարկություններին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող աշխարհում առաջին օպերատորը:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08