COMEDY CLUB-Ը ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ «ԱՇԱՆ» ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԴԵՄ
Ռուսաստանի վերաքննիչ դատարանի որոշման համաձայն Comedy ապրանքանիշի օղու արտադրությամբ զբաղվող «Էսպալոն» ԲԲԸ-ն և «Աշան» առևտրային ցանցը որպես փոխհատուցում Comedy Club Production-ին կվճարեն շուրջ 8 մլն ռուբլի:
Comedy Club-ի մեկնաբանմամբ` դեռևս այս տարվա մայիսին դատարանը մասնակիորեն բավարարել էր Comedy Club-ի հայցը` արգելելով «Աշան» առևտրային ցանցին վաճառել Comedy ապրանքանիշի օղի, ինչպես նաև պահանջելով «Էսպալոն» ընկերությունից այլևս չօգտագործել Comedy ապրանքային նշանը: Բացի այս, դատարանը պարտավորել էր «Էսպալոն» ընկերությանը սեփականի միջոցներով ոչնչացնել դեռևս շրջանառության մեջ գտնվող Comedy ապրանքանիշի օղին և Comedy Club-ին վճարել նյութական փոխհատուցում:
Վերաքննիչ դատարան դիմելը, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, պայմանավորված է փոխհատուցման ենթական գումարի շուրջ ծագած տարաձայնություններով: Այժմ Comedy Club-ի հայցը բավարարված է, և «Էսպալոն» ընկերությունը պարտավորվել է վճարել 7 մլն 64 հազար ռուբլի, իսկ «Աշան» առևտրային ցանցը` 1 մլն ռուբլի: