Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.50
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 96.84-0.06 WTI - 95.12+0.43
COMEX:  GOLD - 4447.40-0.93 SILVER - 73.11-2.92
COMEX:  PLATINUM - 1879.40-2.95
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.94+0.05 EUR/GBP - 1.1603-0.21
FOREX:  EUR/USD - 1.1603-0.21 GBP/USD - 1.3417-0.33
STOCKS RUS:  RTSI - 1117.32-1.79
STOCKS US: DOW JONES - 50687.07-1.21 NASDAQ - 26853.98-0.89
STOCKS US: S&P 500 - 7553.68-0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 67470.69-1.36 TOPIX - 3951.85-1.11
STOCKS CHINA:  HANG SENG - 25253.40-1.48 SSEC - 4057.78-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 10332.30-0.40 CAC40 - 8150.42-0.71
STOCKS EUR:  DAX - 24795.94-1.31
04/06/2026  CBA:  USD - 368.59+0.07 GBP - 495.64-0.02
04/06/2026  CBA:  EURO - 428.71+0.67
04/06/2026  CBA:  GOLD - 52670-692 SILVER - 881.02-22.52
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – 2009-ԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍԵԼ Է 226-Ի, ԻՍԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ 40%-ԻՑ ԱՎԵԼ ԱՃԵԼ ԵՆ
28/12/2009 16:56
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – 2009-ԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍԵԼ Է 226-Ի, ԻՍԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ 40%-ԻՑ ԱՎԵԼ ԱՃԵԼ ԵՆ

Ամերիաբանկն իր հաջողության կարևոր գրավական համարելով առաջատար աշխատանքային թիմի ձևավորումը և թիմային աշխատանքի գաղափարը, ինչպես նաև հիմք ընդունելով իր ռազմավարական գործընկեր «Տրոյկա Դիալոգ» խմբից որդեգրած կադրային քաղաքականությունը` ստեղծել և պահպանել լավագույն աշխատանքային թիմ,   շարունակում է հատուկ ուշադրության արժանացնել Բանկի անձնակազմին:

Ընթացիկ տարվա տնտեսական ճգնաժամը շատ գործարարների ստիպեց կրճատել աշխատատեղերը, նվազեցնել աշխատավարձերը, սակայն Ամերիաբանկն անկախ շուկայական անկայուն և բարդ իրավիճակից, դեռևս ապրիլ ամսին, համաձայն անձնակազմի աշխատանքի գնահատման համալիր մոտեցման համակարգի, ինչը ենթադրում է  յուրաքանչյուր աշխատակցին ըստ իր  անհատական ներդրման գնահատում, վճարեց տարեկան բոնուսներ և ամբողջ տարվա ընթացքում համալրեց իր անձնակազմը նոր, որակյալ աշխատակիցներով: Եթե տարվա սկզբին բանկի աշխատակիցների թվաքանակը կազմում էր ընդամենը 175 մարդ, ապա այժմ աշխատակիցների քանակը հասնում է 226-ի: Բացի այդ, մեկ տարվա ընթացքում 2 անգամ կատարվել է աշխատավարձի բարձրացում` յուրաքանչյուր անգամ միջին հաշվով 20%-ի չափով:

Ընթացիկ տարում մի շարք աշխատակիցներ անցան աշխատանքային վերապատրաստումներ Հայաստանի հանրապետությունում և արտերկրում: Բարձր գնահատելով և կարևորելով  անձնակազմի խրախուսման և առանձնահատուկ հոգածության հարցը` տարեվերջին Բանկը աշխատակիցների համար սահմանեց մի շարք խանութներից և զվարճանքի վայրերից օգտվելու հատուկ զեղչային համակարգ:

Իսկ ամանորյա ամենամեծ անակնկալը եղավ առողջության բժշկական ապահովագրությունը, որից Բանկի աշխատակիցները կարող են օգտվել 2010թ. հունվարի 1-ից: Ամերիաբանկի աշխատակիցների առողջության բժշկական ապահովագրությունն իրականացնելու է Առողջության ապահովագրման մրցույթում հաղթող ճանաչված «ՌոսԳոսՍտրախ» ԱՓԲԸ-ն:

Ամերիաբանկի կողմից իրականացվող աշխատակազմի ճիշտ մոտիվացումը, լավագույն թիմի ստեղծման և պահպանման առաջադիմական լծակների կիրառումը հնարավորություն է ստեղծում իրականություն դարձնելու «երազանքի թիմի»` գործին նվիրված, միմյանց աջակցող, մասնագիտացման անվերջ կատարելագործման ձգտող անձնակազմի ստեղծումը:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային  և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: 

04/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.59
+0.07
Եվրո (EUR)
428.71
+0.67
Ռուբլի (RUR)
4.9615
-0.0293
Լարի (GEL)
138.36
+0.04
52670
-692
Արծաթ
881.02
-22.52