ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՒՄ Է 2,1 ՄԼՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
Ռուսաստանի զբաղվածության ծառայություններում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 1,3%-ով: Ինչպես նշվում է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` 2009 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Ռուսաստանում հաշվառվել է 2,1 մլն պաշտոնապես գրանցված գործազուրկ, ընդ որում աշխատուժի թվաքանակի կրճատումներ գրանցվել է Ռուսաստանում գործող շուրջ 97,6 հազար տնտեսավարող սուբյեկտների մոտ:
Վիճակագրական տվյալների համաձայն ճգնաժամի սկզբից` 2008 թվականի հոկտեմբերից, Ռուսաստանում իր աշխատանքը կորցրել է 864,45 հազար քաղաքացի: