ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 8,8%
Ռուսաստանի Ռոսստատ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի արդյունքներով Ռուսաստանում գնաճը կազմել է 8,8%, ընդ որում միայն անցյալ տարվա դեկտեմբերին գնաճը սահմանվել է 0,4% մակարդակում: Այսպիսիով, գնաճը Ռուսաստանում հասել է վերջին 17 տարիների ընթացքում իր առավելագույն մակարդակին:
Նշենք նաև, որ 2009 թփվականի դեկտեմբերին պարենային ապրանքների գները Ռուսաստանում աճել են 0,6%-ով, իսկ այս նույն ժամանակահատվածում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0,5%-ով: