ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱԿԱՆ ՍԱԼԴՈՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է 38,6%-ՈՎ
2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով Ռուսաստանի արտաքին առևտրային գործառնությունների դրական սալդոն կրճատվել է 38,6%-ով և կազմել 118,8 մլրդ դոլար:Պաշտոնական տվյալների համաձայն այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում կազմել էր 193,4 մլրդ դոլար:
Ինչպես նշվում է Դաշնային Մաքսային Ծառայության հրապարակած տվյալներում` միայն 2009 թվականի նոյեմբերին Ռուսաստանի արտաքին առևտրային սալդոն աճել է 25,7%-ով, այն դեպքում, երբ մյուս բոլոր ամիսների ընթացքում գրանցվել է այս ցուցանիշի անկում:
Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանի արտահանման ծավալը կազմել է 267,4 մլրդ դոլար, իսկ ներմուծումը` 148,6 մլրդ դոլար, ընդ որում տարեկան կտրվածքով արտահանումը կրճատվել է 39,1%-ով, ներմուծումը` 39,6%-ով: