
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 65,4 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Վրաստանի Ազգային բանկի արժութային պահուստները 2009 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ աճել են 65,4 մլն դոլարով: Ազգային բանկի տվյալների համաձայն 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանի արժութային պահուստները կազմել են 1,89 մլրդ դոլար` նոյեմբերին գրանցված 1,82 մլրդ դոլարի դիմաց:
Նշենք, որ 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանի Ազգային բանկի արժութային պահուստները կազմել էին 1,4 մլրդ դոլար: