
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՍԱՄՍՈՒՆ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցման ծրագրին Ռուսաստանի մասնակցության ուղղությամբ: Այս մասին նշել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը` անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Թուրքիայի փոխվարչապետի հանդիպմանը:
Սեչինը նշել է, որ Ռուսաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցություն ունենալ Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցման ծրագրին, սակայն մասնակցության կոնկրետ մասնաբաժինը դեռևս չի պարզաբանվում:
Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցման ծրագրի իրականացումը մեկնարկել է 2007 թվականին: Այս նախատասում է եվրոպական երկրներին նավթի մատակարարում արդեն 2011 թվականին: