2009Թ.-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՊԻՏԱԼԻ ԶՈՒՏ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱԶՄԵԼ Է 52.4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2009 թվականին Ռուսաստանից կապիտալի զուտ արտահանումը մասնավոր հատվածի կողմից, վճարային հաշվեկշռի նախնական տվյալների համաձայն, կազմել է 52.4 մլրդ դոլար` 2008 թվականին արձանագրված ռեկորդային 129.9 մլրդ դոլարի դիմաց: Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքներով Ռուսաստանից կապիտալի զուտ արտահանումը կազմել է 11.6 մլրդ դոլար:
Անցյալ տարվա երրորդ եռամսյակում կապիտալի զուտ արտահանումը կազմել է 33.4 մլրդ դոլար, երկրորդ եռամսյակում գրացվել է 4.5 մլրդ դոլար կապիտալի զուտ ներհոսք, իսկ առաջին եռամսյակում Ռուսաստանից կապիտալի զուտ արտահանումը կազմել է 35.1 մլրդ դոլար:
Նշենք, որ կապիտալի արտահանման գործընթացքում առավել մեծ մասնակցություններ են ունեցել բանկերը: Այսպես, 2009 թվականի ընթացքում վարկային կազմակերությունների կողմից կապիտալի արտահանումը կազմել է 32.5 մլրդ դոլար: