14/01/2010 16:03
«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ռուսաստանի Դաշնային Հակամենաշնորհային Ծառայությունը մրցակցության ոլորտը կարգավորող օրենսդրության խախտումների բացահայտման նպատակով ստուգումներ է իրականացրել հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունում:
Ինչպես նշվում է հակամենաշնորհային ծառայության տարածած հաղորդագրության մեջ` ընկերությունը մեղադրվում է ֆիզիկական անձանց ակտիվների կառավարման ոլորտում իրականացվող իր գործառություններում հակամենաշնորհային օրենսդրության սկզբունքների խախտման մեջ: Հակամենաշնորհային ծառայության բնորոշմամբ` «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը ոչ հավաստի և շփոթեցնող տեղեկատվություն է տարածել իր կողմից մատուցվող ակտիվների հավատարմագրային կառավարման ծառայությունների վերաբերյալ: Ընկերության դեմ հակամենաշնորհային ծառայություն է ներկայացվել չորս բողոք:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
