Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԱՄԱՆՈՐԻՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է 3.88 ՄԻԼԻՈՆ SMS ԵՎ ԿԱՏՐՎԵԼ 16.1 ՄԻԼԻՈՆ ԶԱՆԳ
15/01/2010 21:13
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԱՄԱՆՈՐԻՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է 3.88 ՄԻԼԻՈՆ SMS ԵՎ ԿԱՏՐՎԵԼ 16.1 ՄԻԼԻՈՆ ԶԱՆԳ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Ամանորի նախաշեմին` 2009թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից ուղարկվել է 1,865,976 կարճ հաղորդագրություն, իսկ 2010 թ. հունվարի 1-ին` 2,019,725-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների կողմից կատարվել է 7,657,761, իսկ  2010-ի հունվարի 1-ին ևս 8,535,018 ելքային զանգ:

Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է նաև, որ իր բաժանորդներն ընդհանուր առմամբ ուղարկել են 3,885,701 կարճ հաղորդագրություն և կատարել 16,192,779 ելքային զանգ` 2009 թվականի դեկտեմբերի 31-ից 2010թ.-ի հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով ռոումինգ ծառայությամբ ուղարկված կարճ հաղորդագրությունների և կատարված ելքային զանգերի հետ միասին, ընդհանուր առմամբ, ընկերության ցանցի ներսում արձանագրվել է 3,900,972 կարճ հաղորդագրություն և կատարվել է 16,196,539 ելքային հեռախոսազանգ:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ելքային զանգերի քանակն աճել է 19.91 տոկոսով (չհաշված ռոումինգ ծառայության միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից կատարված ելքային զանգերը):

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 89.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08