Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – 2009-ԻՆ ԲԱՆԿԻ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՃԵԼ Է 68%-ՈՎ. ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՉԿԱՆ
18/01/2010 11:59
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – 2009-ԻՆ ԲԱՆԿԻ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՃԵԼ Է 68%-ՈՎ. ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՉԿԱՆ

Ամերիաբանկի վարկային պորտֆելը 31.12.09թ. դրությամբ կազմել է ավելի քան 52 մլրդ դրամ` աճելով տարվա սկզբի համեմատ 68%-ով: Սակայն վարկավորման ուղղությամբ Բանկի արդյունավետ գործունեությունը չի սահմանափակվում միայն պորտֆելի աճով: Բանկը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը` բացահայտել հաճախորդների պահանջմունքները և դրան համապատասխան առաջարկել բանկային ծառայություններ, իրականացրել է մշտական աշխատանք պոտենցիալ վարկառուների հնարավորությունների ճիշտ գնահատման և արդեն առկա  վարկառուների հետ համակողմանի համագործակցության ուղղությամբ, որի արդյունքում ապահովվել է Բանկի վարկային պորտֆելի  բարձր  որակ. 31.12.09թ. դրությամբ Ամերիաբանկի վարկային պորտֆելում իսպառ բացակայում են անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը կազմում են ամբողջ վարկային պորտֆելի ընդամենը    0.17 %-ը:

Հաշվետու տարվա արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի  աճի 89%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին, որոնք տարվա ընթացքում  աճել են 75%-ով և կազմել 44 մլրդ դրամ` ամբողջ վարկային պորտֆելի 84 %-ը:

Չնայած այն հանգամանքին, որ «Ամերիաբանկ»-ը կորպորատիվ, ներդրումային բանկ է, սակայն ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների  վարկավորմանը Բանկը պատշաճ ուշադրություն է ցուցաբերում` առաջարկելով վարկերի լայն տեսականի, և արդյունքում ֆիզիկական անձանց տրամադարած վարկերը 2009 թվականին աճել են 35%-ով:
    
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88