«ՏՐՈՅԿԱ-ԴԻԱԼՈԳ»-Ը ԼՔՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա-Դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Տեպլուխինը, ով անմիջական մասնակցություն է ունեցել 1991 թվականին ընկերության կազմավորման գործընթացին, ազատում է իր պաշտոնը և լքում ընկերությունը:
Ինչպես նշվում է «Տրոյկա-Դիալոգ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ` Պավել Տեպլուխին իր պաշտոնում կփոխարինի կառավարման գծով ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ժակ տեր-Մկրտչյանը:
«Տրոյկա-Դիալոգ»-ը համարվում է Ռուսաստանի ամենախոշոր ներդրումային ընկերություններից մեկը: Միայն 2008-2009 ֆինանսական տարվա ընթացքում ընկերության կողմից իրականացված գործարքների ընդհանուր արժեքը գերազանցել է 1.3 մլրդ դոլարը: