2009Թ.-ԻՆ ВЭБ ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 74%-ՈՎ
Ռուսաստանի խոշոր բանկերից մեկը` ВЭБ-ը (Внешэкономбанк), ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա ընթացքում բանկի տարեկան շահույթն աճել է 74.2%-ով և կազմել 22.795 մլրդ ռուբլի: Նշենք, որ 2008 թվականին բանկի զուտ շահույթը կազմել էր 13.1 մլրդ ռուբլի:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի միայն չորրորդ եռամսյակում ВЭБ բանկը կրել է 1.869 մլրդ ռուբլու զուտ վնաս: