21/08/2008 16:45
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – 25 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԿԱՊԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ Կառավարությունը 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում եւ ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ է կատարել` «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը ճանապարհային տնտեսության համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին իրականացվելիք աշխատանքների գնման մրցույթների արդյունքում տնտեսված գումարների վերաբաշխման համար: Որոշմամբ, մասնավորապես, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից` հիմնանորոգման նպատակով, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հատկացվել է 25 մլն 750 հազար դրամ, այդ թվում` 25 մլն դրամը շինարարական աշխատանքների, իսկ 750 հազար դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար: Նշվել է, որ շինարարական աշխատանքների համար նախատեսված 25 մլն դրամից 15 մլն դրամը կուղղվի 2008թ. հունիսի 15-ի անձրեւների եւ ամպրոպների հետեւանքով վնասված Դիլիջանի թունելի հյուսիսային շքամուտքի 110/6 կվ ենթակայանի եւ փոխկապակցող գծերի վերականգնմանը, 10 մլն դրամը` Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 72-րդ կմ-ի (Ապարան քաղաքի հատված) ջրահեռացման համակարգի վերականգնմանը:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
