Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է 3000-3500 ՏՈՆՆԱ ՁՈՒԿ, ԻՆՉԸ ԿԱՐԵԼԻ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄՈՏ 5 ԱՆԳԱՄ
21/01/2010 17:13
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է 3000-3500 ՏՈՆՆԱ ՁՈՒԿ, ԻՆՉԸ ԿԱՐԵԼԻ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄՈՏ 5 ԱՆԳԱՄ

Հայաստանում ներկայում գործում են ձկնաբուծական մանր, միջին եւ խոշոր շուրջ 250 տնտեսություններ, որոնք տարեկան արտադրում եւ իրացնում են  3000-3500 հազար տոննա հիմնականում իշխան, թառափ եւ կարպ ձկնատեսակներ: Սակայն հնարավորություն կա արտադրել տարեկան ավելի քան 150 հազար տոննա ձուկ, որը մեծ պահանջարկ ունի եւ լայնորեն սպառվում է արտերկրում: Դա տարեկան 1,5-2 մլրդ դրամի օգուտ կբերի Հայաստանին: Դրա համար անհրաժեշտ է ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառել,  ձկնամթերքի արտահանում-իրացումը նորմալ հիմքերի վրա դնել: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գեւորգյանը:
Ըստ Ա.Գեւորգյանի, արդի հիմնախնդիրը  Ռուսաստանի Դաշնության եւ եվրոպական երկրներում կայուն, հիմնական շուկաների ձեռք բերելն ու ճյուղը պետական մակարդակով զարգացնելն է: Անհրաժեշտ է ձկնաբուծարաններին կից ստեղծել նաեւ սննդի անվտանգությունն ախտորոշող լաբորատորիաներ, ինչպես նաեւ ընդունող, վերամշակող, արտահանող կազմակերպություններ: Ոլորտը զարգացնելու, կանոնակարգելու նպատակով պետք է ստեղծել մասնագետ վաճառողներով համապատասխան վաճառակետեր` օպտիմալ կապ ստեղծելով  վարչական համապատասխան մարմինների հետ:

Խորհրդային տարիներին Հայաստանի ձկնաբուծարաններում տարեկան աճեցվել է  8 հազար տոննա կարպ, նույնքան սիգ եւ 4 հազար տոննա իշխան, որոնք լայնորեն սպառվել են հատկապես Ռուսաստանում: Այսօր արտադրվող 3500 տոննա ձկնատեսակներից զոոնոզ հիվանդությունների (թռչնագրիպ, խոզերի աֆրիկյան ժանտախտ եւ խոզի գրիպ) տարածման հետ կապված արտահանվում է  ընդամենը 5-7 տոկոսը: Նշված հիվանդությունների նվազելուց հետո այդ ծավալները մի քանի անգամ կավելանան:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6