2009Թ.-ԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԳԻՆՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
2009 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ Վրաստանում գինիների արտահանման ծավալները կրճատվել են շուրջ 10 տոկոսով: Անցյալ տարվա 12 ամիսների ընթացքում համաշխարհային շուկա է արտահանվել 10 968 հազար շիշ վրացական գինի:
Առավել մեծ անկում գրանցվել է վրացական գինիների իրացման ամենամեծ շուկայում: Այսպես, 2009 թվականին 2008 թվականի համեմատությամբ Ուկրաինա գինու արտահանման ծավալները կրճատվել են 32 տոկոսով: 2009 թվականին փոքր ծավալներով աճել են Ղազախստան, Լատվիա, Ադրբեջան և Չինաստան արտահանված գինու ծավալները: