Սոցիալական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ՎԱՀԱԳՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2010-Ի ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
22/01/2010 15:24
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ՎԱՀԱԳՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2010-Ի ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մանկապարտեզի վերաբացմամբ Orange-ը մեկնարկում է 2010թ. իր  բարեգործական ծրագիրը: Այս նախագծով սկիզբ է դրվում երեխաների կրթությանը, դաստիարակությանը, մշակութային և տեղեկատվական զարգացմանը, ժամանցին ուղղված նախագծերի շարքին, որոնք կիրականացվեն այս տարվա ընթացքում: Նախագծի շրջանակներում առանձին ուշադրություն կհատկացվի Հայաստանի հատկապես հեռավոր և սահմանամերձ գյուղերում իրականացվող ծրագրերին: Ծրագրերն իրականացվելու են «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համատեղ, որն արդեն ավելի քան 20 տարի ակտիվորեն աջակցում է Հայաստանի հեռավոր և խոցելի համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանը` ծրագրերում ներգրավելով համայնքի անդամներին:

Orange-ի և Շենի համատեղ ջանքերով վերաբացված Վահագնաձորի մանկապարտեզն այսօր կարող է ընդունել 30 երեխայի: Մանկապարտեզն արդեն մի քանի տարի է, ինչ փակ էր շենքի անբարեկարգ վիճակի, ջրի բացակայության պատճառով: Շենքի ջեռուցման, հարմարավետ կահավորման և բակի մաքրման աշխատանքների համար Orange-ը տրամադրել է մոտ 8մլն դրամ: Մանկապարտեզների առկայությունը կարևոր նախապայման է համայնքի զարգացման համար, քանի որ մայրերը, իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկելով, հնարավորություն են ստանում աշխատել, ինչն ուղղակիրեն նպաստում է ընտանիքի տնտեսական վիճակի բարելավմանը:

«Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է ձեռնարկությունների դերը երկրի կայուն զարգացման համար, այդ նպատակով էլ մեր ընկերությունն իր ներդրումն է ունենալու Հայաստանի զարգացման գործում: Կարծում ենք, երեխաների, նրանց կրթության, դաստիարակության, մշակութային զարգացման հարցերն ամենակարևորներից են, քանի որ յուրաքանչյուր երկրի ապագա հաջողությունները կախված են երեխաների նկատմամբ մեր ցուցաբերած այսօրվա ուշադրությունից: Երեխաների զարգացմանն ուղղված ծրագրերը կարելի է համարել իսկական երկարաժամկետ ներդրում», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Վահագնաձորի մանկապարտեզի բացման արարողության ժամանակ:

«Շեն»-ի հետ ռազմավարական գործընկերության շրջանակներում Orange-ն այս տարվա ընթացքում նախատեսում է իրականացնել Հայաստանի հեռավոր մի շարք այլ գյուղերի մանկապարտեզների ջեռուցուման և կահավորման ծրագրեր, աջակցել համայնքային կենտրոնների վերականգնմանը, ինչպես նաև հիմնել ինտերնետով համալրված համակարգչային սրահներ, ինչը թույլ կտա այդ գյուղերի բնակիչներին մոտ լինել աշխարհին: Դրա համար կարևոր նախապայման է Orange-ի ընդարձակ 3G+ ծածկույթը, որի շնորհիվ Հայաստանի բազմաթիվ հեռավոր գյուղեր արդեն իսկ ապահովված են ինտերնետ հասանելիությամբ:

«Արդեն բազմաթիվ տարիներ ի վեր «Շեն» ԲՀԿ-ն զբաղվում է զարգացման ծրագրերով և աշխատում բացառապես Հայաստանի աղքատ գյուղերում: Մինչ այժմ մենք աշխատել ենք Հայաստանի 250-ից ավելի համայնքներում` իրականացնելով երկարատև կայուն ծրագրեր և այսօր մեզ համար ավելի քան ուրախալի է, որ Orange-ը նույնպես կիսում է մեր մոտեցումները, այն է` հետևողական կերպով աջակցել համայնքային զարգացմանը, մասնավորապես` ապագա սերնդի կրթությանն ու դաստիարակությանը”, նշեց «Շենի» հանրային կապերի պատասխանատու Իզոլդա Այվազյանը:

Orange-ը բարեգործությունը դիտարկում է որպես ոչ առևտրային գործունեության կարևոր ուղղություններից մեկը, որի շնորհիվ ընկերությունը մասնակցում և նպաստում է համընդհանուր բարիքի ստեղծմանը:

Հիշեցնենք, որ Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցելու լիցենզիան ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում: Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Orange-ն աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ Խմբի հիմնական ապրանքանիշն է: Orange ապրանքանիշով Խումբն այսօր ինտերնետի, հեռուստատեսության և շարժական հեռախոսակապի ծառայություններ է մատուցում իր գործունեություն երկրների մեծ մասում և սպասարկում է 126 միլիոն բաժանորդի: 2008թ. վերջին Խմբի վաճառքը կազմել է շուրջ 53,5 միլիարդ եվրո (38.1 միլիարդ եվրո` 2009թ. առաջին ինը ամսվա ընթացքում): 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերությունն ուներ 190 միլիոն հաճախորդ 32 երկրում, որոնցից 128.8 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են, իսկ 13,4 միլիոնը` գերարագ ինտերնետի (ADSL) բաժանորդներ ողջ աշխարհում: Orange-ը հեռահաղորդակցության ոլորտում աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկն է. Եվրոպայում երրորդը` բջջային հեռախոսակապի եւ առաջինը` գերարագ ինտերնետի բնագավառում, ինչպես նաեւ ձեռնարկություններին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող աշխարհում առաջին օպերատորը:

Շեն ԲՀԿ-ն զբաղվում է զարգացման ծրագրերով և աշխատում բացառապես Հայաստանի աղքատ գյուղերում: Մինչ այժմ Շենն աշխատել է Հայաստանի համայնքների 25%-ում` իրականացնելով երկարատև զարգացման կայուն ծրագրեր:

Շենի հեռանկարն է լինել Հայաստանի կարիքավոր գյուղական համայնքների վստահելի գործընկերը` երկրում արժանավայել կյանք կերտելու գործում: Շենը հետամուտ է Հայաստանի հեռավոր և անբարեկեցիկ համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը` համայնքի անդամների անմիջական  մասնակցությամբ: Նոր հասարակական հարաբերությունների պայմաններում գիտելիքների հաղորդման, աշխատատեղերի ստեղծման, համայնքային ենթակառուցվածքների բարելավման, համայնքային կազմակերպությունների խթանման միջոցով Շենը ձգտում է այդ համայնքները կայուն դարձնել ապրելու ու գործելու համար:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98