CREDIT SUISSE – 2010Թ.-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿԱՃԻ 3,6%-ՈՎ
2010 թականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 3,6%-ով, 2011 թվականին` 4,9%-ով, իսկ 2012 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը Ռուսաստանում կդանդաղի և կտատանվի միջինը 4,6%-ի սահմաններում: Նման կանխատեսում են ներկայացրել Credit Suisse բանկի վերլուծաբանները, որոնք գնահատելով Ռուսաստանի տնտեսական աճի հնարավոր միտումները առաջիկա տարիների համար, նշել են, որ ՀՆԱ-ի տարեկան 5% աճ Ռուսաստանի տնտեսությունը կգրանցի 2013-2014 թվականների ընթացքում, և տնտեսական աճի համանման տեմպեր կպահպանվեն մինչև 2019 թվականը:
Կանխատեսումների համաձայն 2010 թվականին մասնավոր սպառման ծավալները Ռուսաստանում կաճեն շուրջ 3,2%-ով, 2011-2013 թվականներին այս ցուցանիշը կտատանվի 5,5%-ի սահմաններում: