Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՔԱՅԼԵՐ` ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
22/01/2010 18:29
Կիսվել

ՔԱՅԼԵՐ` ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հայաստանում 2011թ-ից կիրականացվեն կենսաթոշակային գործող համակարգի արմատական բարեփոխումներ. անցում կկատարվի բազմաստիճան կենսաթոշակային համակարգի: Այս տարի կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներ` հանրային իրազեկման գործընթաց, կուտակային համակարգի մասնակիցների համար ֆինանսական գիտելիքի զարգացման, խորհրդատվական ծառայությունների մատուցման համապատասխան ծրագրեր` կենսաթոշակային նոր համակարգին նրանց նախապատրաստելու նպատակով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովագրության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը, նոր համակարգի ներդրմամբ սոցիալական կենսաթոշակը լինելու է նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք: Իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հաշվարկվելու է` հաշվի առնելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները եւ կանխատեսվող գնաճը: 

Կենսաթոշակային նոր համակարգը բաղկացած է պարտադիր եւ կամավոր   կուտակային բաղադրիչներից: Պարտադիրի դեպքում ըդնգրկվում են մինչեւ 40 տարեկան անձինք, որոնց համար կենսաթոշակը ձեւավորվելու է անձի կողմից աշխատանքային կյանքի ընթացքում կատարված վճարումների հաշվին: Փաստորեն, կենսաթոշակի ֆինանսավորման աղբյուրն անհատական եկամուտն է, որի 5 տոկոսը փոխանցվելու է անձնական կենսաթոշակային հաշվին: Միաժամանակ, պետությունը կրկնապատկելու է այդ գումարը: Կուտակված միջոցները ներդրվելու են եկամտաբեր ակտիվներում ու ապահովելու են լրացուցիչ եկամուտ: Դրանք չեն կարող օգտագործվել այլ անձանց կենսաթոշակները վճարելու համար, բայց կարող են ժառանգվել հարազատներին: Մարդիկ ստանում են նաեւ իրավունք մինչեւ կուտակային համակարգ ընդգրկվելը աշխատած ստաժի դիմաց համապատասխան փոխհատուցում ստանալ: Պարտադիր կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն նաեւ 40-ից բարձր տարիքի անձինք, ովքեր կարող են մասնակցել նշված գործընթացին նույն 5 տոկոս կենսաթոշակային վճար կատարելով, սակայն նրանց համար պետական համաֆինանսավորում չի նախատեսվում:

Կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են լրացուցիչ կենսաթոշակ ստանալու նպատակով մասնակցել մասնավոր ֆինանսական կառույցների կողմից առաջարկվող զանազան կենսաթոշակային կուտակային սխեմաներին: Կենսաթոշակային վճարների դրույքաչափերը եւ կենսաթոշակների վճարման պայմաններն այս դեպքում հաստատվում են պայմանագրային հիմունքներով:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08