Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 63957.53+0.32 TOPIX - 3961.78+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25852.92-0.60 SSEC - 3822.28+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
04/08/2026  CBA:  USD - 367.01+1.03 GBP - 493.33+0.68
04/08/2026  CBA:  EURO - 422.5+0.74
04/08/2026  CBA:  GOLD - 47531+152 SILVER - 683.97+4.75
ՍԹԱՐԸ` «ԲԱՐԻԿ-Ա» ԴՊՐՈՑԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
25/01/2010 19:27
Կիսվել

ՍԹԱՐԸ` «ԲԱՐԻԿ-Ա» ԴՊՐՈՑԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

ՍԹԱՐ առևտրային ցանցը, 2010թ. Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության Ծրագրի շրջանակում, դարձել է «Բարիկ–Ա» դպրոցի հովանավոր:

Հովանավորությունը հիմնականում կապված է տարածքի վարձակալության գումարի վճարման հետ, որտեղ գտնվում է կրթական համալիրը: 2009թ.-ին դպրոցի տնօրենը բազմիցս բախվել է դպրոցի արտաքսման խնդրի հետ, և հետևաբար` փակման:

«Բարիկ–Ա» բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1995թ. սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Դպրոցում սովորում են հիմնականում զոհված ազատամարտիկների, երկկողմանի, միակողմանի ծնողազուրկ երեխաները, որոնք շնորհիվ այս բարեգործական դպրոցի ստանում են արժանավայել և բարձրակարգ կրթություն:

«Մենք պլանավորում ենք հովանավորել դպրոցը ոչ միայն տրամադրելով նյութական միջոցներ, այլ նաև կազմակերպել նվերներով այցեր, շփվելով երեխաների հետ և կազմակերպելով մեզ մոտ հետաքրքիր էքսկուրսիաներ», – նշում է ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:

Հովանավորի պաշտոնական կոչման հանձման, դպրոցի գործունեության և խնդիրների վերաբերյալ պետության և հասարակության ուշադրության սևեռման համար, հունվարի 26-ին պլանավորվում է ՍԹԱՐ առևտրային ցանցի ղեկավարության այցելությունը դպրոց: Այցի նպատակն է ծանոթանալ աշակերտների, ինչպես նաև կրթական հաստատության մանկավարժական խմբի հետ, հանձնել նվերներ, ինչպես նաև միասին շրջել դպրոցում: Ծրագրի վերջում տեղի կունենա դպրոցի հիմնադիր և տնօրեն Աննա Բարիկյանի, հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Պետանյանի և ՍԹԱՐ ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի ելույթը, ինչպես նաև Պաշտոնական հովանավորի Սերտիֆիկատի հանձնումը:

Հիշեցնենք, որ ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն ցանցերից մեկն է: Ներկայումս ցանցը կառավարում է տասներեք սուպերմարկետ: Լինելով առաջատար մանրածախ առևտրի ոլորտում` մենք մշտապես փնտրում ենք նոր ուղիներ, որոնք կօգնեն զարգացնել մեր կազմակերպությունն` առավելագույնս բավարարելով մեր սպառողների պահանջները:  ՍԹԱՐ-ի նպատակն է հնարավորություն ընձեռել սպառողներին գնումներ կատարել քաղաքակիրթ առևտրի կենտրոններից` ապահովելով որակյալ ապրանքների լայն տեսականի մատչելի գներով, ընդլայնել ցանցը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև ՀՀ մարզերում` սպասարկելով առավելագույն մեծ թվով գնորդների: Ներկայումս ՀՀ-ում գործող ՍԹԱՐ-ի 13 խանութները յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 200 000 գնորդների և ապահովում են ավելի քան 850 աշխատատեղ:

04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
47531
+152
Արծաթ
683.97
+4.75