
ՌՈՒՍԱԿԱՆ ԽՆԱՅԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԵՐԵՔ ԱՆԳԱՄ
Ռուսական Խնայբանկն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա ընթացքում 2008 թվականի համեմատությամբ Խնայբանկի զուտ շահույթը կրճատվել է շուրջ երեք անգամ` կազմելով 36,2 մլրդ ռուբլի: Նշենք, որ 2008 թվականին Խնայբանկն ապահովել էր 108,2 մլրդ ռուբլի զուտ շահույթ:
Բանկը հրապարակել է նաև 2009 թվականի չորրոդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 27,1 մլրդ ռուբլի: