ՅՈՒՆԻԲԱՆԿ – ՆՈՐ ԱՎԱՆԴ` «ՀԱՂԹԵՆՔ ՄԻԱՍԻՆ»
Այս տարվա հունվարի 26-ից մինչեւ ապրիլի 30-ը «Յունիբանկ»-ը կընդունի նոր ավանդատեսակ` «Հաղթենք միասին»: Այս ավանդը ներդրած հաճախորդների միջեւ ամռանը կկայանա նվերների խաղարկություն, որի գլխավոր մրցանակը Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտի հրավիրատոմսն է: Դեպի Գերմանիա ուղեւորության հետ կապված բոլոր ծախսերը կհոգա «Յունիբանկ»-ը:
«Հաղթենք միասին» ավանդն ընդունվում է 365 օր ժամկետով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է ՀՀ դրամի դեպքում 11,5%, ԱՄՆ դոլարի եւ եվրոյի դեպքում, համապատասխանաբար, 9% եւ 8%: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 300 հազար դրամ կամ 1000 դոլար/եվրո: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ավանդի գործողության ժամկետի վերջում կամ ամեն ամիս: Ավանդատուներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված գումարի 80%-ի չափով: