Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-Ը`  ՏԱՐՎԱ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԲԱՆԿ
28/01/2010 15:52
Կիսվել

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-Ը` ՏԱՐՎԱ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԲԱՆԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2009 ֆինանսական տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի 300 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն 2009 թվականի 12 ամիսների ընթացքում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը, պետական բյուջե վճարելով 2.339 մլրդ դրամ,  ՀՀ-ում գործող 22 բանկերի շարքում ճանաչվել է ամենախոշոր հարկատուն և զբաղեցրել 300 խոշոր հարկատուների ցուցակի 17-րդ տեղը:

ՀՀ առևտրային բանկերից խոշոր հարկատուների ցուցակի համեմատաբար բարձր հորիզոնականներում են հայտնվել նաև «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն և «Էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ն,  որոնք զբաղեցնում են ՀՀ 300 խոշոր հարկատուների ցուցակի համապատասխանաբար 19-րդ, 21-րդ և 25-րդ տեղերը: «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն 2009 ֆինանսական տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 2.294 մլրդ դրամ, «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը` 2.202 մլրդ դրամ, իսկ «Էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ն` 2.042 մլրդ դրամ:

2009 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 100 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև «Յունիբանկ» ՓԲԸ-ն (1,444 մլրդ դրամ), «Կոնվերս բանկ»-ը (1.031 մլրդ դրամ), «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (990.9 մլն դրամ), «Հայբիզնեսբանկ»-ը (654.8 մլն դրամ) և «Ինեկոբանկ»-ը (653.9 մլն դրամ):Այս բանկերը խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել են համապատասխանաբար 45-րդ, 60-րդ, 62-րդ, 97-րդ և 98-րդ տեղերը:

Նշենք նաև, որ 2009 թվականի ընթացքում պետական բյուջե վճարված հարկերի և տուրքերի ընդհանուր ծավալով «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ն 145-րդն է (439.3 մլն դրամ),  «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 151-րդն է (429.4 մլն դրամ), «Արարատբանկ»-ը` 180-րդը (368.0 մլն դրամ), իսկ «Հայէկոնոմբանկ»-ը, բյուջե վճարելով 340.7 մլն դրամ, հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի 189-րդ տեղում: «Անելիք բանկ»-ը խոշոր հարկատուների ցուցակում 195-րդ է (332.4 մլն դրամ), «Զարգացման հայկական բանկ»-ը` 206-րդը, իսկ «Պրոկրեդիտ բանկ»-ը` 278-րդը (246.0 մլն դրամ):

Այսպիսով, 2009 թվականի 300 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են  Հայաստանում գործող 22 բանկերից 16-ը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2