ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
2009 թվականին Ռուսաստանն արտահանել է 7,4 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ զենք և ռազմական տեխնիկա, ընդ որում այս մեկ տարվա ընթացքում զենքի արտահանման ծավալները Ռուսաստանում աճել են շուրջ 10%-ով:
Նշենք, որ Ռուսաստանի զենքի արտահանման ծավալները վերջին 9 տարիների ընթացքում դրսևորում են դինամիկ և կայուն աճ: 2001-2009թթ. զենքի արտահանման ծավալները Ռուսաստանում աճել են ավելի քան 2,4 անգամ:
2009 թվականի ընթացքում Ռուաստանն առավել մեծ ծավալների զենք և ռազմական տեխնիկա արտահանել է Հնդկաստան, Ալժիր, Չինաստան, Վենեսուելա, Մալազիա և Սիրիա: