2009Թ.-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 22,6%-ՈՎ
2009 թվականի արդյունքներով Թուրքիայի արտահանման ծավալները կրճատվել են 22,6%-ով: Ինչպես նշվում է Թուրքիայի Վիճակագրական Ինստիտուտի հրապարակած տվյալներում` հաշվետու տարվա ընթացքում Թուրքիայի արտահանման համախառն ծավալը կազմել է 102,1 մլրդ դոլար:
Հաշվետու 12 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ Թուրքիայի ներմուծման ծավալները կրճատվել են 30,3%-ով և կազմել 140,7 մլրդ դոլար: Այսպիսով, Թուրքիայի արտաքին առևտրի բացասական մնացորդն այս եմկ տարվա ընթացքում կրճատվել է շուրջ 44,8%-ով և կազմել 38,6 մլրդ դոլար: