Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻՑ 4-Ը ՏԱՐԻՆ ՓԱԿԵԼ ԵՆ ՎՆԱՍՈՎ, ԻՍԿ ՄՆԱՑՅԱԼ 18-Ը` ՇԱՀՈՒՅԹՈՎ
03/02/2010 10:09
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻՑ 4-Ը ՏԱՐԻՆ ՓԱԿԵԼ ԵՆ ՎՆԱՍՈՎ, ԻՍԿ ՄՆԱՑՅԱԼ 18-Ը` ՇԱՀՈՒՅԹՈՎ

ՀՀ-ում գործող 22 առևտրային բանկերն ամփոփել են նախորդ տարվա իրենց գործունեության արդյունքները և հրապարակել 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկերի ֆինանսական արդյունքները ներկայացնող միջանկյալ հաշվետվություններ: Այսպես, «Բիզնես 24»-ի նախնական տվյալների համաձայն հայաստանյան բանկերից 4-ը 2009 թվականն ամփոփել են վնասով, իսկ մնացյալ 18 բանկերը ֆինանսական տարին եզրափակել են զուտ շահույթով:

Առևտրային բանկերի ներկայացրած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների համաձայն 2009 թվականի արդյունքներով ՀՀ բանկային համակարգում զուտ շահույթի մակարդակով առաջատար է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն: Վերջինս հաշվետու տարվա արդյունքներով ապահովել է 4 254,4 մլն դրամի զուտ շահույթ:

Տարեկան զուտ շահույթի մակարդակով ՀՀ բանկային համակարգի առաջին եռյակում են հայտնվել նաև «Արդշինինվեստբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» բանկերը, որոնք հաշվետու տարին ամփոփել են համապատասխանաբար 1 935,2 մլն դրամ և 1 660,7 մլն դրամ զուտ շահույթով:

Հաշվետու տարվա ընթացքում զուտ շահույթի համեմատաբար բարձր մակարդակ են գրանցել նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն: Վերջիններիս տարեկան զուտ շահույթը կազմել է համապատասխանաբար 1 516,9 մլն դրամ և 1 126,0 մլն դրամ, և այս բանկերը զուտ շահույթի մակարդակով ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում են չորրորդ և հինգերորդ տեղերը:

Նշենք նաև, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ի  զուտ շահույթը 2009 թվականի նախնական արդյունքներով կազմում է 1 116,6  մլն դրամ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի զուտ շահույթը` 1 057,4 մլն դրամ, իսկ «Ինեկոբանկ»-ը հաշվետու տարվա ընթացքում ապահովել է 895,1 մլն դրամ զուտ շահույթ: Այս բանկերը բանկային համակարգում իրենց զուտ շահույթի մակարդակով հայտնվել են համապատասխանաբար վեցերորդ, յոթերորդ և ութերորդ հորիզոնականներում: Զուտ շահույթի մակարդակով բանկերի լավագույն տասնյակը եզրափակում են  «Պրոմեթեյ բանկ»-ը (բանկի զուտ շահույթը կազմել է 649,2 մլն դրամ) և «Արարատ բանկ»-ը (579,9 մլն դրամ):

Բանկերի ներկայացրած միջանկյալ հաշվետվությունների համաձայն «Հայկական զարգացման բանկ» ԲԲԸ-ն հաշվետու տարվա արդյունքներով ապահովել է 553,4 մլն դրամ զուտ շահույթ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն` 553,2 մլն դրամ զուտ շահույթ, իսկ «Կասկադ բանկ» ՓԲԸ-ի զուտ շահույթը 2009 թվականի արդյունքներով կազմել է 413,0 մլն դրամ:

Զուտ շահույթի առավել ցածր մակարդակ հաշվետու տարվա արդյունքներով գրանցել են «Առէքսիմբանկ»-ը (199,2 Մլն դրամ), «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն (173,0 մլն դրամ), «Բիբլոսբանկ Հայաստան» բանկը (171,1 մլն դրամ), «Յունիբանկ» ՓԲԸ-ն (153,0 մլն դրամ) և «Անելիք բանկ» ՓԲԸ-ն (101,2 մլն դրամ):

2009 թվականը վնասով են փակել «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն (բանկը կրել է 1 240,9 մլն դրամի վնաս), «Պրոկրեդիտ բանկ»-ը (41,9 մլն դրամ), «Մելլաթ բանկ»-ը (374,2 մլն դրամ) և «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ն (96,4 մլն դրամ):

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2