ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 1,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ռուսաստանի կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի բաժնի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն Ռուսաստանի ոսկեարժութային պահուստներն ընթացիկ տարվա հունվարի 29-ի դրությամբ կազմել են 437,1 մլրդ դոլար` մեկ շաբաթվա ընթացքում աճելով շուրջ 1,5 մլրդ դոլարով կամ 0,3%-ով:
Նշենք, որ 2010 թվականի հունվարի 22-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կազմել էին 435,6 մլրդ դոլար: