Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՔԱՐՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ` CLASSIC-M ԵՐԿԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ (DUAL) ՔԱՐՏԵՐ
05/02/2010 13:30
Կիսվել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՔԱՐՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ` CLASSIC-M ԵՐԿԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ (DUAL) ՔԱՐՏԵՐ

Այսօր` փետրվարի 5-ին, հրավիրված շնորհանդեսի բացման իր խոսքում «Արարատբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը հայտարարել է բանկի կողմից Mifare (առանց կոնտակտի) տեխնոլոգիայով նոր CLASSIC-M քարտային ծառայությունների մեկնարկի մասին: Ներկայացնելով քարտային նոր ծրագիրը` Աշոտ Օսիպյանը նշել է, որ բանկի կողմից առաջարկվող CLASSIC-M-ը երկակի կիրառման (DUAL) քարտ է, որում համադրված են ԱՐՔԱ համակարգի վճարային բանկային քարտի եւ Երևանի Մետրոպոլիտենում ուղևորությունների համար վճարումներ կատարելու միջոց հանդիսացող Mifare (առանց կոնտակտի) տեխնոլոգիայով քարտի բոլոր հնարավորությունները:

Արարատբանկի կողմից առաջարկվող CLASSIC-M-ը, որպես բանկային քարտ, հնարավորություն է տալիս սպառողներին ընդգրկվել «Արարատբանկ» ՓԲԸ-ի աշխատավարձային ծրագրերում, օգտվել բանկի վարկային գծերից, ստանալ կրթաթոշակներ, իրականացնել դրամային փոխանցում քարտային հաշվին, արագ և անվտանգ վճարումներ կատարել ձեռք բերված ապրանքներիև և ծառայությունների դիմաց խանութներում, սուպերմարկետներում, ԱՐՔԱ վճարային համակարգի բազմաթիվ սպասարկման կետերում, ինչպես նաև կանխիկացնել քարտային հաշվում առկա գումարը, օգտվել «Արարատբանկ» ՓԲԸ-ի զեղչային ցանցից և բոնուսային ծրագրերից:

CLASSIC-M-ը որպես ուղևորությունների համար վճարամիջոց` ժամանակակից Mifare (առանց կոնտակտի) տեխնոլոգիայի վրա հիմնված քարտ է: Այն, լիցքավորված լինելով որոշակի գումարով,  հնարավորություն է տալիս վճարել ուղևորության դիմաց Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում:

CLASSIC-M քարտերը տրամադրվում են «Արարատբանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում (Պուշկինի 19) կամ ցանկացած մասնաճյուղում, իսկ  քարտերի լիցքավորում իրականացվում է ինչպես Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, այնպես էլ բանկի բոլոր մասնաճյուղերում:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52