Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱՎԱԼԸ ԿԱԶՄՈՒՄ Է 1059.2 ՄԼՐԴ ԴՐԱՄ
08/02/2010 10:16
Կիսվել

ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱՎԱԼԸ ԿԱԶՄՈՒՄ Է 1059.2 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Հայաստանյան առևտրային բանկերն ամփոփել են նախորդ տարվա իրենց գործունեության արդյունքները և հրապարակել 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկերի ֆինանսական արդյունքները ներկայացնող միջանկյալ հաշվետվություններ: Այսպես, «Բիզնես 24»-ի նախնական տվյալների համաձայն  ՀՀ-ում գործող 22 առևտրային բանկերի շարքում իր ընդհանուր պարտավորությունների ծավալով առաջատար են «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն և «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ն: Այս բանկերից յուրաքանչյուրի  ընդհանուր պարտավորությունների ծավալը հաշվետու տարվա վերջի դրությամբ կազմում է համապատասխանաբար 127.3 մլրդ դրամ և 118.6 մլրդ դրամ:

Ընդհանուր պարտավորությունների ծավալով ՀՀ բանկերի առաջատար տասնյակում հայտնված մյուս բանկերի համապատասխան ցուցանիշը չի գերազանցում 100 մլրդ դրամը: Այսպես, լավագույն եռյակը եզրափակող «Յունիբանկ»-ի ընդհանուր պարտավորությունների ծավալը 2009 թվականի արդյունքներով կազմել է 96.9 մլրդ դրամ: Նշենք նաև, որ  «ՎՏԲ-Հայաստան բանկ» բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 95.4 մլրդ դրամ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի պարտավորությունները` 92.1 մլրդ դրամ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ինը` 81.7 մլրդ դրամ, «Հայբիզնեսբանկ»-ինը` 77.2 մլրդ դրամ, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի պարտավորությունները հաշվետու տարվա արդյունքներով կազմել են 66.8 մլրդ դրամ, «Հայէկոնոմբանկ»-ինը` 44.0 մլրդ դրամ: Պարատվորությունների ծավալով ՀՀ բանկերի առաջին տասնյակը եզրափակում է «Ինեկոբանկ»-ը (բանկի պարտավորությունները կազմել են 38.3 մլրդ դրամ):

2009 թվականի արդյունքներով ընդհանուր պարտավորությունների համեմատաբար ցածր մակարդակ գրանցել են «Արցախբանկ»-ը  (37.0 մլրդ դրամ), «Անելիք բանկ»-ը (33.7 մլրդ դրամ), «Արարատ բանկ»-ը (33.4 մլրդ դրամ), «Առէքսիմբանկ»-ը (25.0 մլրդ դրամ), «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն (21.6 մլրդ դրամ):

Նշենք նաև, որ հայաստանյան 7 բանկերի մոր ընդհանուր պարտավորությունների ծավալը չի գերազանցել 20 մլրդ դրամը; Այդ բանկերն են «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն (15.3 մլրդ դրամ), «Պրոմեթեյ բանկ»-ը (11.8 մլրդ դրամ), «Պրոկրեդիտ բանկ»-ը (11.5 մլրդ դրամ), «Կասկադ բանկ» ՓԲԸ-ն (11.4 մլրդ դրամ) և «Բիբլոսբանկ Հայաստան» բանկը (9.2 մլրդ դրամ):

Ընդհանուր պարտավորությունների ծավալով ՀՀ բանկերի վարկանիշային աղուսյակը եզրափակում են «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն և «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ն: Այս բանկերի ընդհանուր պարտավորությունները 2009 թվականի վերջի դրությամբ կազմել է համապատասխանաբար 6.7 մլրդ դրամ և 3.3 մլրդ դրամ:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21