
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԱՆԳԱՄ ՄԻՆՉՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
2010 թվականի հունվարին Մոսկվայում բնակարանների առքուվաճառքի գործարքները գերազանցել են անգամ մինչճգնաժամային մակարդակը: Այս մեկ ամսվա ընթացքում կնքվել է մոսկովյան բնակարանների առքուվաճառքի 3,92 հազար գործարք, այն դեպքում, երբ 2007 թվականի նույն ամսվա արդյունքներով կնքվել էր բնակարանների առքուվաճառքի 3,25 հազար գործարք, իսկ 2008 թվականին` 2,67 հազար գործարք:
Վերլուծաբանների գնահատմամբ հունվար ամսվա ընթացքում Մոսկվայի անշարժ գույքի շուկայում գրանցվել է այս ամսվա համար անսովոր ակտիվություն:
Նշենք, որ բանկարանների առքուվաճառքի գործարքների 13%-ը (495 գործարք) կնքվել է հիփոթեքային վարկերի միջոցով: