ՀՈՒՆՎԱՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼ Է 5.97 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2010 թվականի հունվար ամսվա արդյունքներով Ադբեջանի վճարային համակարգի շրջանառությունը կազմել է ավելի քան 5.97 մլրդ դոլար: Ինչպես նշվում է Ադրբեջանի կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ` Ադրբեջանի խոշոր և փոքր վճարային համակարգերի շրջանառության ընդհանուր ծավալը հաշվետու ամսվա արդյունքներով կազմել է 4.799 մլրդ մանաթ:
Նշենք, որ 2009 թվականի հունվար ամսվա արդյունքներով այս ցուցանիշը սահմանվել էր 5.357 մլրդ մանաթ մակարդակում:
2010 թվականի հունվար ամսվա արդյունքներով Ադրբեջանի վճարային համակարգին անդամակցել են 99 կազմակերպություններ: