Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – 2009-ԻՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է 57%-ՈՎ
09/02/2010 16:54
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – 2009-ԻՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է 57%-ՈՎ

«Ամերիաբանկ»-ը շարունակում է իր դիրքերն ամրապնդել ֆինանսական շուկայում: Այդ է վկայում օրեցօր մեծացող հաճախորդների բազան: «Ամերիաբանկ»-ի հաճախորդների թվաքանակը 2009թ. աճել է 57 %-ով և արդեն տարեվերջին հաճախորդների քանակը կազմել է 13114, ընդ որում, իրավաբանական անձանց թվաքանակի աճը կազմել է 66.9%, ֆիզիկական անձանց աճը` 55.3%, այն դեպքում, երբ համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2009թ. արդյունքներով ՀՀ բանկային համակարգում հաճախորդների բազան աճել է ընդամենը 11.9%-ով, իսկ իրավաբանական աձանց թվաքանակը`16.0%-ով, ֆիզիկական անձանցը` 11.7%-ով:
Փաստենք,  որ առաջին 100 խոշոր հարկատուներից 31-ը «Ամերիաբանկ»-ի ակտիվ հաճախորդներն են:

Չնայած «Ամերիաբանկ»-ը կորպորատիվ, ներդրումային բանկ է, սակայն մշակել է նաև ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների լայն տեսականի, որը շարունակ համալրվում է նորամուծություններով: Նշենք, որ Բանկի կորպորատիվ հաճախորդների աշխատակիցներն օգտվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթից  զեղչված սակագներով: Եվ այս ամենը նպաստել է ֆիզիկական անձանց թվաքանակի աճին, որոնք կազմում են Բանկի հաճախորդների 89.4%-ը:
«Ամերիաբանկ»-ի բանկային հաշիվների քանակը 2009թ. աճել է  79.7%-ով, ընդ որում,  իրավաբանական անձանց գծով աճը կազմել է  67.9 %, ֆիզիկական անձանց գծով`82.2 %, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում բանկային հաշիվների քանակական աճը կազմել է ընդամենը 11.3%, իրավաբանական անձանց բանկային հաշիվների գծով` 11.0%, ֆիզիկական անձանց գծով` 11.4%:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային  և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2