Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՌԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԱԶԳԻ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԵՐԵՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ
10/02/2010 10:48
Կիսվել

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՌԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԱԶԳԻ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԵՐԵՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«Ռենեսանս կապիտալ» ընկերության նախկին ղեկավար և «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի ներկայիս նախագահ հայազգի գործարար Իգոր Սագիրյանի  հինգ ներդրումային նախագծերից երեքը սառեցվել են: Ներդրումային նախագծերը, որոնց իրականացման նպատակով դեռևս 2007 թվականին կազմավորվել էր Athina Corporation ներդրումային հիմնադրամը, նախատեսում են առաջիկա 5 տարիների ընթացքում Ռուսաստանի տարբեր հատվածներում շուրջ 500 հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով էկոնոմ-դասի բազմաբնակարան շենքերի շինարարություն:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն ռուսաստանյան 5 քաղաքներում շինարարական նախագծերի իրականացման նպատակով Renaissance Development ընկերությունը (որի տնօրենների խորհրդի նախագահ է հանդիսանում Իգոր Սագիրյանը) ծախսել է շուրջ 70 մլն դոլար, սակայն ներկայումս ակտիվ շինարարական աշխատանքներ ընթանում են միայն մեկ շինարարական նախագծի շրջանակներում: Մյուս նախագծերի մի մասը սառեցված է, իսկ որոշ նախագծեր, գործընկերների հետ ծագած խնդիրների պատճառով, հնարավոր է, որ ընդհանրապես դադարեցվեն:

Նշենք, որ շինարարական նախագծերի սառեցման հիմնական պատճառներից մեկը մատակարար ընկերությունների և ներդրումային նախագծերի շրջանակներում գործընկեր կազմակերպությունների միջև ծագած տարաձայնություններն են, որոնք առավելապես կրում են ֆինանսական բնույթ:

AMP
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88