Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ
15/02/2010 12:37
Կիսվել

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Ոչ հրապարակային ռուս գործարարներից մեկը` НЛМК ընկերության տնօրենների խորհրդի նախագահ 54-ամյա Վլադիմիր Լիսինը, «Ֆինանս» ամսագրի կողմից ճանաչվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը: Վերջինիս կարողությունը գնահատվում է 18,80 մլրդ դոլար: 2009 թվականի համեմատությամբ Վլադիմիր Լիսինի կարողությունն աճել է ավելի քան երկու անգամ:

Ռոման Աբրամովիչն այս տարի Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդամենը երրորդն է` 17,0 մլրդ դոլար կարողությամբ, իսկ Ռուսաստանի երկրորդ հարուստ մարդ ճանաչվել է Միխայիլ Պրոխրովը` «Օնեքսիմ» ընկերությունների խմբի նախագահը: Վերջինի կարողությունը կազմել է 17,85 մլրդ դոլար: Նշենք, որ այս երկու գործարարների կարողությունը նախորդ տարվա ընթացքում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, կրճատվել են 3-4 մլրդ դոլարի սահմաններում:

Ռուսաստանի միլիարդատերերի վարկանիշային ցուցակի առաջին հնգյակում են հայտնվել նաև Nafta Miskva ընկերության սեփականատեր Սուլեյման Կերիմովը, որի կարողությունը գնահատվում է 14,5 մլրդ դոլար, և «Ալֆա գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը: Վերջինիս կարողությունը տատանվում է 14,3 մլրդ դոլարի սահմաններում:

«Բազային էլեմենտ» ընկերության սեփականատեր և գործադիր տնօրեն Օլեգ Դերպասկան` 13,8 մլրդ դոլար կարողությամբ, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղուսյակում զբաղեցնում է վերցորորդ հորիզոնականը: Վերջինիս հաջորդում է «Մետալոինվեստ» ընկերության հիմնադիր Ալիշեր Ուսմանովը` 12,4 մլրդ դոլար կարողությամբ:

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակը եզրափակում են «Լուկօյլ» ընկերության նախագահ Վագիտ Ալեքպերովը (10,65 մլրդ դոլար), «Սեվերստալ» ընկերության հիմնական սեփականատեր և գործադիր տնօրեն Ալեքսեյ Մարդաշովը (10.0 մլրդ դոլար) և «Ինտեռռոսա» ընկերության նախագահ Վլադիմիր Պատանինը (9,95 մլրդ դոլար):

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2