ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ Է ԴՈԼԱՐԸ
2009 թվականին Ադրբեջանի արժութային շուկան տարեկան կտրվածքով աճել է 8,3%-ով: Ադրբեջանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն 2009 թվականի արդյունքներով երկրի արժութային շուկայի համախառն ծավալը սահմանվել է 37,498 մլրդ դոլար մակարդակում, այն դեպքում, երբ 2008 թվականի արդյունքներով այս ցուցանիշը կազմել էր 34,612 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն արժութային շուկայում կնքված գործարքների համախառն ծավալի 58,1%-ը բաժին է ընկնում ներբանկային արժութային շուկային, իսկ միջբանկային արժութային շուկայում կնքված գործարքների համախառն ծավալը կազմում է արժութային շուկայի շրջանառնության շուրջ 37,8%-ը:
Հատկանշական է, որ արժութային շուկայի շրջանառության մեջ ամերիկյան դոլարով կնքված գործարքների համախառն ծավալի տեսակարար կշիռը կազմել է 84%, եվրոյով կնքված գործարքներինը` 12,1%, իսկ ռուսական ռուբլով գործարքներինը` 1,2%: