ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
2009 թվականի հունվարին առևտրային բանկերի կողմից Վրաստանում ռեզիդենտ իրավաբանական անձանց տրամադրված ազգային արժույթով և արտարժույթով վարկերի համախառն ծավալը կազմել է 466 014 հազար լարի: Այս ցուցանիշը 2008 թվականի համապատասխան ժամանակահտվածի համեմատությամբ աճել է շուրջ 9,8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատությամբ աճը կազմել է 32,5%:
Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն` հաշվետու ամսվա ընթացքում առևտրի ոլորտում գործող իրավաբանական անձանց տրամադրված վարկերի ծավալը կազմում է առևտրային բանկերի վարկավորման ընդհանուր ծավալի շուրջ 53%-ը: Հատկանշական է, որ վարկավորման ծավալներով երկրորդը արդյունաբերական ոլորտն է, որին հաջորդում է շինարարության ոլորտը: