ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՆԵՐԻ 2.1% ԱՃ
Տարեսկզբից Ռուսաստանում գրանցվել է գների 2.1% աճ: Ինչպես նշվում է Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներում` 2009 թվականի նույն ժամանակահատվածում գնաճը Ռուսաստանում կազմել էր 3.2%:
Նշենք նաև, որ պաշտոնական վիճակագրության համաձայն ընթացիկ տարվա փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում գրանցվել է գների 0.2% աճ, իսկ ընթացիկ ամսվա սկզբից այս ցուցանիշը կազմել է 0.4%:
Պաշտոնական կանխատեսումների համաձայն 2010 թվականի ադրյունքներով գնաճը Ռուսաստանում կսահմանվի 6.5-7.5%-ի սահմաններում:
2009 թվականի արդյունքներով գնաճը Ռուսաստանում կազմել էր 8.8%: