ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 1.7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 1.7 մլրդ դոլարով: Ինչպես նշվում է Ռուսաստանի բանկի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ 2010 թվականի փետրվարի 12-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կազմել են 431.5 մլրդ դոլար:
Նշենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 5-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կազմել էին 433.2 մլրդ դոլար: