«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ի ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 65 ՄԼՐԴ ԴՐԱՄԸ
2010 թվականի հունվարի 31-ի դրությամբ «Յունիբանկ»-ի վարկային պորտֆելը գերազանցել է 65 մլրդ դրամը` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճելով շուրջ 20 մլրդ դրամով:
Ինչպես նշվում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի հրապարակած տվյալներում` բանկի վարկային պորտֆելում առավելապես գերակշռում են բիզնեսի ֆինանսավորմանն ուղղված վարկերը: Այսպես, բիզնես-վարկերի ընդհանուր ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 38,3 մլրդ դրամ` մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ երկու անգամ:
Նշենք նաև, որ հիփոթեքային վարկերի և ավտովարկերի տեսակարար կշիռները բանկի վարկային պորտֆելում կազմել են համապատասխանաբար 12,2% և 8,1%: