Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՍԹԱՐ – «ՄԻՇՏ ՑԱԾՐ ԳԻՆ». ԻՋԵՑՎԵԼ ԵՆ 300 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐ
23/02/2010 19:25
Կիսվել

ՍԹԱՐ – «ՄԻՇՏ ՑԱԾՐ ԳԻՆ». ԻՋԵՑՎԵԼ ԵՆ 300 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐ

Հայաստանի խոշորագույն ՍԹԱՐ առևտրային ցանցը «Միշտ ցածր գին» ծրագրի շրջանակում իջեցրել է ևս 100 ամենահայտնի ապրանքների գները. ս.թ. փետրվարի 23-ից ծրագրում կներառվեն ընդհանուր առմամբ 300 ապրանք:

«Միշտ ցածր գին»  ծրագիրը սկսել է գործել 2009-ի օգոստոսից, որի էությունն առաջարկվող տեսականու գների հետևողական պահպանումն է միջին շուկայական գնից ցածր: Ծրագրի առաջին փուլում ռազմավարության հիմքը դարձան 120 ամենակարևոր լայն սպառման ապրանքները, որոնք սոցիալապես շատ կարևոր էին, ներառված էին սպառողական զամբյուղի մեջ, ինչպես նաև ամենահայտնի բրենդային ապրանքներ, որոնք մեծ պահանջարկ ունեին սպառողների շրջանում: Մինչև 2009թ-ի վերջը «Միշտ ցածր գին» ապրանքների քանակն երկու անգամ ավելացվել է. սկզբում մինչև` 150, ավելի ուշ` 200:

Ամենահայտնի ապրանքների գների իջեցման փորձը մեծ հաջողություն է վայելում արտասահմանում, առանձնապես, այնպիսի մանրածախ առևտրային ցանցերում, ինչպիսիք են Wal-Mart և ASDA: Այս ծրագիրը մշտական բնույթ է կրում, ի տարբերություն գնային ակցիաների, որոնք տևում են երկու շաբաթ և ունեն անընդհատ փոփոխվող ապրանքային տեսականի:

Ցանցի կոմերցիոն տնօրեն Նարինե Ավետիսյանի խոսքերով, «Միշտ ցածր գին» ծրագրի շրջանակում ներկայացված ապրանքների վաճառքն աճել է 4-5 անգամ: «Մենք համարում ենք այս ծրագիրն հաջողված, քանի որ այն տնտեսապես հիմնավորված է, իսկ նրա նպատակները համահունչ են մեր ընկերության առաքելությանը: Յուրքանչյուր հայկական ընտանիք ՍԹԱՐ սուպերմարկերտում կկարողանա գտնել ապրանքներ, որոնք կհամապատասխանեն նրա պահանջմունքներին և ֆինանսական հնարավորություններին», – նշել է Ն. Ավետիսյանը:

Մինչ տարեվերջ ՍԹԱՐ-ը պլանավորում է ավելացնել «Միշտ ցածր գին» ծրագրում ընդգրկված ապրանքների թիվը մինչև 500-ի:
 
Հիշեցնենք, որ ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն ցանցերից մեկն է: Ներկայումս ցանցը կառավարում է տասներեք սուպերմարկետ: Լինելով առաջատար մանրածախ առևտրի ոլորտում` մենք մշտապես փնտրում ենք նոր ուղիներ, որոնք կօգնեն զարգացնել մեր կազմակերպությունը` առավելագույնս բավարարելով մեր սպառողների պահանջները:  ՍԹԱՐ-ի նպատակն է հնարավորություն ընձեռել սպառողներին գնումներ կատարել քաղաքակիրթ առևտրի կենտրոններից` ապահովելով որակյալ ապրանքների լայն տեսականի մատչելի գներով, ընդլայնել ցանցը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև ՀՀ մարզերում` սպասարկելով առավելագույն մեծ թվով գնորդների: Ներկայումս ՀՀ-ում գործող ՍԹԱՐ-ի 13 խանութները յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 200 000 գնորդների և ապահովում են ավելի քան 850 աշխատատեղ:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75