Բորսաներ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ի BBOND ՑՈՒՑԱԿՈՒՄ
25/02/2010 17:56
Կիսվել

«ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ի BBOND ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 26.02.2010թ.-ից «Վալլետտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երրորդ թողարկումը (VALTB3) ցուցակվելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում` ընդգրկվելով Bbond ցուցակում: Հիշեցնենք, որ ընկերության պարտատոմսերի այս թողարկումը, որն ընդգրկում է 500 մլն ՀՀ դրամ ծավալով, 36 ամիս ժամկետով և արժեկտրոնի տարեկան 11% եկամտաբերությամբ պարտատոմսեր, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում շրջանառում է 2008թ.-ի սեպտեմբերի 25-ից: Բորսայում մինչև այս տարվա փետրվարի վերջ VALTB3 պարտատոմսերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալը (առանց ռեպո գործարքների) գերազանցել է 400 մլն ՀՀ դրամը:  

Առևտրին թույլատրված կարգավիճակից դեպի ցուցակված կարգավիճակ փոփոխությունը կատարվել է «Վալլետտա» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` հաշվի առնելով ընկերության կողմից Bbond ցուցակի համար նախատեսված բոլոր պահանջների կատարման փաստը: Հարկ է նշել միաժամանակ, որ «Վալլետտա» ՍՊԸ-ն երկար պատմություն ունի Հայաստանի կապիտալի շուկայում. ընկերության պարտատոմսերի առաջին թողարկումը բորսայում ցուցակվել է դեռևս 25.09.2007թ.-ին, իսկ երկրորդ թողարկումը մարվել է 26.12.2009թ.-ին:

Հիշեցնենք, որ  «Վալլետտա» ՍՊԸ-ն իր գործունեությունը ծավալում է 1990թ.-ից` աշխատելով արտադրության, մեծածախ և մանրածախ առևտրի, ինչպես նաև հանրային սննդի սպասարկման և ժամանցային ծառայությունների բնագավառներում: Ընկերության կառուցվածքը, մասնավորապես, ներառում է «Սթար» ցանցի սուպերմարկետները, «Էս-Էֆ-Սի Էքսպրես» և «Պլենեռ» ռեստորանները, «Կոմֆորտ» խանութների ցանցը (այդ թվում` «Արիստոն» և «Արդո» ապրանքանշանի ներքո կենցաղային տեխնիկայի ներմուծում և վաճառք), ինչպես նաև «Բիէլլա» մսամթերքի սեփական արտադրությունը:

Ընկերության մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նրա պաշտոնական www.valletta.am պաշտոնական կայքից:

NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը:

27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2