Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – «MTS ARMENIA». ԺԱՄԱՆԱՑ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ԲՋՋԱՅԻՆԻ ՄԵՆՅՈՒՈՒՄ
26/02/2010 19:41
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – «MTS ARMENIA». ԺԱՄԱՆԱՑ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ԲՋՋԱՅԻՆԻ ՄԵՆՅՈՒՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են նոր` «MTS Armenia» ծառայության գործարկման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին առաջարկում է բազմազան տեղեկատվական և ժամանցային ծառայություններից օգտվելու նոր հնարավորություն` «MTS Armenia»: Անհրաժեշտ է պարզապես բջջայինի մենյուից մուտք գործել «MTS Armenia» և, ընտրելով համապատասխան բաժինը` ծանոթանալ եղանակի տեսությանն ու տարադրամի փոխարժեքներին, շփվել չաթում, ծանոթանալ աստղագուշակին, գտնել ամենազվարճալի կատակներն ու սիրո ամենագեղեցիկ խոստովանությունները, մասնակցել վիկտորինաների և շահել մրցանակներ, ներբեռնել լավագույն հոլովակները և շատ ավելին:

«MTS Armenia»-ում նավիգացիան անվճար է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններին վերաբերող գործողությունների դիմաց վճարը գանձվում է ըստ համապատասխան ծառայությունների սակագների: Իսկ այլ բաժիններում ներկայացված ծառայությունների դիմաց վճարը գանձվում է ըստ հետևյալ գնացուցակի.

Տեղեկատվություն ծառայությունների/սակագների մասին (բոլոր բաժիններում)    0 դրամ:
SIM-ինֆո` Եղանակ` 75 դրամ, Տարադրամի փոխարժեք` 60 դրամ, Շփում` Ծանոթություններ, չաթ` 60, Ժամանց` Անեկդոտներ, աստղագուշակ, սիրո խոստովանություններ` 60 դրամ, Մուլտիմեդիա` MP3, Java-խաղեր, տեսահոլովակներ` 750 դրամ: Բազմահնչյուն, նկարներ, անիմացիա` 450 դրամ: Վիկտորինաներ` 60 դրամ:

Բաժանորդագրություն` Եղանակի տեսության, տարադրամի փոխարժեքի, չաթի և աստղագուշակի դեպքում` 450 դրամ/շաբաթ:

«MTS Armenia» ծառայությունն ապահովող կանխավճարային քարտերը վաճառքում են 26.02.2010-ից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են իրենց հին քարտերը փոխանակել «MTS Armenia» ծառայությունն ապահովող նոր քարտերով` այցելելով մեր սպասարկման կենտրոններն ու վճարելով քարտի փոխարինման վճարը (500 դրամ):

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` զանգահարելով 111 անվճար հեռախոսահամարով կամ այցելելով www.vivacell.am:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.81միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08