
2014Թ.-Ի ՍՈՉԻԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱԶՄԻ 1.8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիադայի բյուջեն կկազմի շուրջ 1.8 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է 2014 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն:
Վերջինիս խոսքերով` կամզկոմիտեի համախառն եկամուտը, որը ստացվել է արդեն ստորագրված պայմանագրերի հիման վրա, կազմում է 1.1 մլրդ դոլար:
Դմիտրի Չերնիշենկոն վստահություն է հայտնել, որ պետության մասնակցությունը 2014 թվականի ձմեռային օլիմպիադայի ֆինանսավորման գործընթացում կլինի նվազագույնը, սակայն չի բացառվում նաև, որ պետական ֆինանսավորման անհրաժեշտություն ընդհանրապես չի զգացվի:
Նշենք, որ վերջերս 2014 թվականին Սոչիի ձմեռային օլիմպիադայի գլխավոր հովանավոր է դարձել նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը: