HSBC ԲԱՆԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐԵՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՏԱՐԵԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻՑ
Իր շուկայական արժեքով աշխարհի երրորդ խոշորագույն բրիտանական HSBC բանկի գլխավոր տնօրեն Մայկլ Գեյգանը (Michael Geoghegan) հրաժարվել է իրեն հասանելիք տարեկան բոնուսից, որը կազմում է 4 մլն ֆունտ ստերլինգ (շուրջ 6 մլն դոլար) և այս գումարները հանձնել բարեգործության:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն բանկիրն իր համար որպես պարգևավճար նախատեսված միջոցներն ուղղել է Education Africa կազմակերպության ֆինանսավորմանը, որն օգնում է Հյուսիսային Աֆրիկայի աղքատ երկրների երեխաներին ստանալ լավ կրթություն: